«Մուլտի Վելնես»-ի գույքը վերադարձվել է Երևանին
Երևանի կենտրոնում գտնվող խոշոր և արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևան քաղաքին։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։
Արդեն 7 օր է՝ Գագիկ Ծառուկյանի խոշոր բիզնեսները չեն գործում, միայն «Արարատցեմենտ» գործարանում կառավարության միջամտությամբ որոշեցին վերսկսել աշխատանքները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ կալանավորվեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման մեղադրանքով: Մեղադրանքն առնչվում երկու տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որի ծրագիրը տապալվել է:
Իրավապահները պնդում են, թե Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Մինչդեռ Ծառուկյանը պնդում է, որ ի՛նքը պետք է այս գործով տուժող ճանաչվի:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...