SpaceX-ը արձակել է Starlink-ի ևս 29 արբանյակ
SpaceX-ը հուլիսի 14-ին հաջողությամբ արձակել է Falcon 9 հրթիռը՝ Starlink արբանյակային ինտերնետային համակարգի ևս 29 արբանյակով։ Այս մասին հայտնում է Spectrum News 13-ը։
Արձակումը կատարվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քեյփ Քանավերալ տիեզերակայանից։
Երկրորդ աստիճանից անջատվելուց հետո B1080 հրթիռի առաջին աստիճանը, որն արդեն կատարել էր 27 հաջող թռիչք, բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող A Shortfall of Gravitas ծովային հարթակի վրա։
Աստղագետ Ջոնաթան Մաքդաուելի տվյալներով՝ մինչև այս առաքելությունը Երկրի ցածր ուղեծրում գտնվել է Starlink-ի 10 799 արբանյակ, որոնցից 9 062-ը գործարկվող ուղեծրում էին։
Ավելի վաղ Space.com-ը, հղում անելով Մաքդաուելին, հայտնել էր, որ SpaceX-ը նախատեսում է Երկրի ցածր ուղեծիր դուրս բերել Starlink-ի երրորդ սերնդի շուրջ 100 հազար արբանյակ։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...