ՀԷՑ-ի շուրջ դատական պայքար․ դատարանը մերժեց «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ընկերությունը հուլիսի 1-ին դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել, որ «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասի օտարման իրավահարաբերություն գոյություն չունի։
Դատարանը, սակայն, գտել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումը ընդունելու մերժման հիմք։
ՏԿԵՆ-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...