Թռիչքների նոր սահմանափակում. ԵՄ-ի կարևոր խորհուրդը ավիաընկերություններին
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) բոլոր ավիաընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։
EASA-ի հայտարարության համաձայն՝ ավիաընկերություններին նաև խորհուրդ է տրվում չիրականացնել թռիչքներ Օմանի ծոցի՝ Մասկատի թռիչքային տեղեկատվության շրջանի ջրային տարածքի վրայով։
Գործակալությունը նշում է, որ Իրանի գործողությունները՝ ուղղված Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատմանը, առևտրային նավերի վրա հարձակումները և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները բարձր ռիսկ են ստեղծում նշված օդային տարածքներով իրականացվող թռիչքների համար։
Խորհրդատվական այս հանձնարարականը կգործի մինչև հուլիսի 29-ը, սակայն անհրաժեշտության դեպքում դրա գործողության ժամկետը կարող է վերանայվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը․ Հորմուզի նեղուցով անցնող բեռներից կգանձվի 20% վճար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը։ Նրա հայտարարությ...
ԱՄԷ-ի դրոշի ներքո Հորմուզի նեղուցով ընթացող երկու լցանավ հրթիռային հարձակման են ենթարկվել
ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Հորմուզի նեղուցում գտնվող երկո...