BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունն ԱՄՆ-ում հետ է կանչում 29,119 մեքենա՝ ստարտերի ռելեի կոռոզիայի վտանգի պատճառով, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության (NHTSA) տվյալներին։
Հետկանչը վերաբերում է որոշակի «BMW 530e xDrive» և «BMW 740Le xDrive» հիբրիդներին, iPerformance շարքի որոշ մոդելների։
Մոդելի տարեթվերը նշված չեն։ Կարգավորող մարմինը նշել է, որ ստարտերի ռելեն կարող է կոռոզիայի ենթարկվել, ինչը հանգեցնում է գերտաքացման և կարճ միացման, այդպիսով մեծացնելով հրդեհի ռիսկը։ NHTSA-ն ընդգծել է, որ դիլերները հետկանչի շրջանակներում անվճար կփոխարինեն ստարտերի շարժիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործըն...