Այլ

17:00 Լուրերը մեկ տողով. 13-ամյա աղջկա ողբերգական մահ, Մուլտի Վելնես»-ի գույքը վերադարձ

17:00 Լուրերը մեկ տողով. 13-ամյա աղջկա ողբերգական մահ, Մուլտի Վելնես»-ի գույքը վերադարձ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Արտաշատի Քաղցրաշեն գյուղում մահացել է 13-ամյա ֆուտբոլիստ աղջիկը, իսկ համայնքում շրջանառվում են տեղեկություններ, որ նա մինչև հիվանդանալը էներգետիկ ըմպելիքներ է օգտագործել։


• Հայաստանում առաջարկվում է ներդնել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության միասնական կարգ՝ պարտադիր վերահսկողության և արձագանքման մեխանիզմներով։


• Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։


• Եվրոպական խորհրդարանում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների իրավիճակը և ԵՄ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը։


• Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները։


• Բուլղարիան հայտարարել է, որ այլևս չի մասնակցի Ուկրաինային աջակցող «կամեցողների կոալիցիային»՝ շեշտադրելով հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։


• Հարավային Կորեայում առաջարկվում է ծանր հանցագործությունների համար քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը 14-ից իջեցնել 13-ի։


• ԱՄՆ-ում էլեկտրական համակարգի հնարավոր անսարքության և հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչվել ավելի քան 29 հազար BMW ավտոմեքենա։


• Ռոյ Քինի կարծիքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում ամենահավանական դիմակայությունը կլինի Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250