Սպորտ

Ռոյ Քինը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր եզրափակիչը

Ռոյ Քինը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր եզրափակիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների մասին։ Անվանի ֆուտբոլիստի կարծիքով՝ հենց Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներն ուժերը կչափեն մրցաշարի եզրափակիչում։


«Ֆրանսիայի հարձակման գիծը ոչնչով չի զիջում մյուսներին։ Բայց հետո մենք նույնը տեսանք Բրազիլիայի խաղում։ Տեսանք նաև, թե ինչպես Անգլիայի հավաքականի առաջատարներն ավելացրին Պանամայի հետ խաղում։ Ակնհայտ է, որ վիճակագրությամբ Ֆրանսիան ավելի ուժեղ է։ Բայց, լսե՛ք, ես կարծում եմ, որ Արգենտինայի մասին ևս կարելի է նույնն ասել։


Կարծում եմ՝ Արգենտինան ու Ֆրանսիան լավ կազմեր ունեն և նրանց շանսերը բարձր են։ Ոչ մի զարմանալի բան չի լինի, եթե հենց նրանք հանդիպեն եզրափակիչում։ Ես ավելի շուտ կզարմանամ, եթե նրանք չխաղան եզրափակիչում»,-Քինի խոսքերն է մեջբերում ITV-ն։


Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Իսպանիայի հետ, իսկ Արգենտինան ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250