Մենք չպետք է կախված լինենք մեկ ազգանունից. Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմում առաջատարության մասին։


«Տարբեր փուլերում տարբեր խաղացողներ իրենց տարբեր կերպ են դրսևորում: Չեմ կարող ասել, որ «Լոկոմոտիվն» ունի մեկ բացահայտ առաջատար։ Ամեն ինչ կախված է իրավիճակից ու խաղացողների մարզավիճակից: Մենք չպետք է կախված լինենք մեկ ազգանունից, մենք պետք է կախված լինենք միմյանցից, որովհետև մենք թիմ ենք և մեկ ամբողջություն։


Մեր թիմը չունի ֆանտաստիկ խաղացողներ, բայց մենք թիմ ունենք։ Վառ անհատականությունների պակասը պետք է փոխհատուցել թիմային գործողություններով ու խաղադաշտում աշխատանքով։ Ամեն մեկն իր տեղում պետք է առաջատար լինի»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։


Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի կայացած 2 տուրից հետո «Երկաթուղայինները» վաստակել են 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: