ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեքենան ընկել է ձորը. 2 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի 100 մետր գլորվել ու հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշել են, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։




Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...
Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Երևանում ոստիկանական «Գազելը» 17-ամյա պատանու է վրաերթի ենթարկել. բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար
Երևանի Արշակունյաց պողոտայում` Շենգավիթի դատարանի հարևանությամբ, ոստիկանական «Գազելը» վրաերթի է ենթարկել 17 տարեկան մի պ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դիլիջանում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած
Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...