ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դիլիջանում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած
Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական
Փրկարարները սահմանազատել են տարածքը:



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...
Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ՊՆ-ն` կործանված ինքնաթիռի մասին
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեքենան ընկել է ձորը. 2 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակ...