Երևանում ոստիկանական «Գազելը» 17-ամյա պատանու է վրաերթի ենթարկել. բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար
Երևանի Արշակունյաց պողոտայում` Շենգավիթի դատարանի հարևանությամբ, ոստիկանական «Գազելը» վրաերթի է ենթարկել 17 տարեկան մի պատանու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազելը» պատանուն վրաերթի է ենթարկել ժամը 09։00-ի սահմաններում։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` տուժածը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...
Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեքենան ընկել է ձորը. 2 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դիլիջանում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած
Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...