ԱԱԾ-ն խուզարկել է Երևանի հյուրանոցներից մեկն, աշխատակիցներին պառկեցրել գետնին․ մանրամասներ․ Armlur
Իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «Լա Դեֆանս» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ հյուրանոցը կապվում է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ, ու չի բացառվում, որ խուզարկությունը կապ ունի օրեր առաջ Սևանում տեղի ունեցած սպանության հետ։
Խոսքը ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության մասին է։ Գործով կալանավորվել է Լևոն Բանդուրյանը՝ Ալիկ Բանդուրյանի եղբորորդին։
Կայքը փորձել է խուզարկության մասին տեղեկությունները ճշտել նաև հյուրանոցային համալիրից։ Տնօրեն Արկադի Կիրակոսյանը հայտնել է, որ խուզարկություն եղել է, սակայն իրավապահները չեն գտել իրենց փնտրածը, և որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն պարզաբանում է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի փլման հետ կապված լուրը
Ներքին գործերի նախարարությունից մանրամասնում են Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի հետ կապված լուրը, թե այն...
«Չաղ Ռուստամին» և ևս մեկ անձի ձերբակալել են սպանություն կազմակերպելու մեղադրանքով. մանրամասներ
ՆԳՆ-ն Auroranews-ին մանրամասներ է հայտնել «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի ձերբակալման վերաբերյալ։ «Հուլիսի 28-ին՝ ժամ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ
Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի...
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...