Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ
Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Tert.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել:
«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-նշել էին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...
ԱԱԾ-ն խուզարկել է Երևանի հյուրանոցներից մեկն, աշխատակիցներին պառկեցրել գետնին․ մանրամասներ․ Armlur
Իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «Լա Դեֆանս» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցր...
«Չաղ Ռուստամին» և ևս մեկ անձի ձերբակալել են սպանություն կազմակերպելու մեղադրանքով. մանրամասներ
ՆԳՆ-ն Auroranews-ին մանրամասներ է հայտնել «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի ձերբակալման վերաբերյալ։ «Հուլիսի 28-ին՝ ժամ...
ՆԳՆ-ն պարզաբանում է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի փլման հետ կապված լուրը
Ներքին գործերի նախարարությունից մանրամասնում են Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի հետ կապված լուրը, թե այն...