ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սենա գետում եռամարտիկների լողալը չեղյալ է հայտարարվել ջրի վատ որակի պատճառով
Օլիմպիադա-2024-ում եռամարտիկների առաջին մարզումային լողը չեղարկվել է Սենայի ջրի վատ որակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կազմկոմիտեն նշում է, որ ջրի որակը վատացել է վերջին մի քանի օրերին տեղացած անձրևների պատճառով: Կազմակերպիչները վստահ են, որ եռամարտի մրցումները կանցկացվեն ըստ պլանի հուլիսի 30-ին և 31-ին:
Հուլիսին ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել էր Սենայում ՝ ապացուցելու համար, որ մայրաքաղաքի գետում անվտանգ է մրցումներ անցկացնել:
Մինչ այդ լողի վայրի տարածքը հետազոտվել էր, հատակից հանել էին երկու հեծանիվ եւ սկուտեր։
Իդալգոյի լողալը նախատեսվում էր դեռ հունիսին, բայց հետո հորդառատ անձրևների և կեղտաջրերի ծավալի ավելացման պատճառով Սենայում ավելացել է ատաթորանքից մնացած բակտերիաների քանակը: Իդալգոն լողացել է Սենայում այն բանից հետո, երբ դա արել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։
Ավելի վաղ Օլիմպիադայից առաջ գետում լողալու պլանների մասին խոսել էին ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջինս պատրաստվում էր դա անել հունիսին, բայց հետո երկրում նշանակվեցին խորհրդարանական ընտրություններ, ուստի հետաձգվեց լողը։ Արդյունքում Բախն ու Մակրոնը չեն լողացել Սենայում։