Իրավիճակը Վլադիկավկազ - Վերին Լարս հատվածում. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակված Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել է »,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակի տեսություն. հորդառատ անձրևներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում է սպասվում ան...
Օգոստոսի 19-ից՝ նոր սահմանաչափեր են կիրառվելու ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանը հատողների համար. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն, 20...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակա...
Աղետի հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որո...