ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող այդպիսի ակնկալիք չունենան, որ կգան կասեն հորս արև, պահեստում 15 մլն-ի ապրանք ենք ունեցել». Փաշինյան
Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ աջակցության տրամադրման չափի համար հաշվի է առնվում վնասի աստիճանը, որը դասակարգվել է ցածր, միջին և բարձր։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։ Առաջին դեպքում կտրամադրվի շուրջ 150 տնտեսվարողի, որի ընդհանուր գումարը կկազմի մոտ 140 մլն դրամ, 2–րդ դեպքում` մոտ 150 մլն դրամ։
Նախարարն ասաց, որ դիմումները ներկայացվելու են նախարարության էլեկտրոնային փոստին օգոստոսի 25–ից հոկտեմբերի 15–ը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` նշանակում է, թե երբ կառավարությունը մարդկանց կոչ է անում վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, դա այսպիսի դեպքերի համար է․ «Մենք մարդկանց ասում ենք, որ վճարած այդ հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից մյուս գրպանը դնել։ Հիմա տնտեսվարողները այդ գումարը ստանալու են մի գրպանից մյուս գրպանը դնելու շնորհիվ, որ արել են սև օրվա համար։
Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում։ Դա բացառված բան է։ Մենք 6 տարի է՝ խնդրում ենք՝ ժողովուրդ ջան հաշվառեք։
Ես որ Ալավերդիում էր, երևի կատակ էին անում, Տավուշում մարդ կա ասում է՝ ավտոտնակում 6 կգ ոսկի է եղել, ջուրը տարել է, հիմա էլ ակնկալում է, որ կառավարությունը կփոխհատուցի։ Որևէ մեկն այդպիսի ակնկալիք թող չունենա»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդան գետի և Գետառի մաքրման համար նոր կայան և սարքեր կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար քաղաքապետարանի տարեկան ծրագրով...
Օգոստոսի 19-ից՝ նոր սահմանաչափեր են կիրառվելու ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանը հատողների համար. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն, 20...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակա...
Աղետի հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որո...