Եղանակի տեսություն. հորդառատ անձրևներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում է սպասվում անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 27–ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Վլադիկավկազ - Վերին Լարս հատվածում. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառ...
Օգոստոսի 19-ից՝ նոր սահմանաչափեր են կիրառվելու ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանը հատողների համար. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն, 20...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակա...
Աղետի հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որո...