Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է․ նոր մանրամասներ
31-ամյա մայրը կասկածվում է դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին Auroranews-ին Ներքին գործերի նախարարությունից են հայտնում։
«Նշված դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին։
31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե»,- նշում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա կինը այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ: Այս մասին NEWS,am-ի...
Երևանում գրեթե մեկ ամիս փողոց է փակ լինելու
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղա...
«Արարատ-Արմենիա»-ն երեկվա միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածել
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ ն...
ՆԳՆ-ն պարզաբանում է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի փլման հետ կապված լուրը
Ներքին գործերի նախարարությունից մանրամասնում են Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի հետ կապված լուրը, թե այն...