31-ամյա մայրը կասկածվում է դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա կինը այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։
Կայքի տեղեկություններով՝ այս ամենի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնում երեխաների հորից հաղորոդում է ընդունվել, իսկ ոստիկանները հայտնաբերել են կնոջը, կասկածանքով ձերբակալել, ապա կազմված նյութերով նրան նարկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։ 31-ամյա կինը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ: Այս մասին NEWS,am-ի...
«Արարատ-Արմենիա»-ն երեկվա միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածել
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ ն...
Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է․ նոր մանրամասներ
31-ամյա մայրը կասկածվում է դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին Auroranews-ին Ներքին գործերի...
Երևանում գրեթե մեկ ամիս փողոց է փակ լինելու
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղա...