«Արարատ-Արմենիա»-ն երեկվա միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածել
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել (ավելի փոքր ինքնաթիռ է ժամանել) օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չմեկնած ուղևորներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։
Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։
Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Հավելենք, որ լրատվամիջոցի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունից հետո համակարգն ավտոմատ կերպով է ուղևորներին տեղաբաշխել տարողունակությամբ ավելի փոքր ինքնաթիռում։ Դա է պատճառը, որ եղել են դեպքեր, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանիսը մեկնել են, մյուսները՝ ոչ։
Նմանատիպ հոդվածներ
50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը պարզաբանում է
Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Ար...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տրված Երևա...
Փոխվում է Շենգենյան տուրիստական վիզայի համար գրանցվելու կարգը․ Չեխիայի դեսպանության հայտարարությունը
Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցե...
Սասունցի Դավթի փողոցը 1 ամիս փուլ առ փուլ միակողմանի կփակվի
Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի։ Այս մասին հայ...