Փարիզում Օլիմպիական խաղերի բացումից առաջ դիվերսիաներ են կատարվել երկաթգծում

SNCF արագընթաց երկաթուղային օպերատորը ստիպված է եղել դադարեցնել երթևեկությունը երկրի տարածքի զգալի մասում՝ Օլիմպիական խաղերի մեկնարկի օրը տեղի ունեցած մի շարք հրդեհներից հետո: Ուղևորները սոցցանցերում հրապարակում են Փարիզի երկաթուղային կայարաններում հավաքված բազմության լուսանկարները, հայտնում է Financial Times-ը:


«Կանխամտածված հրկիզումներ են իրականացվել՝ մեր ենթակառուցվածքները վնասելու նպատակով, և ինժեներների թիմերն արդեն մեկնել են վայրեր՝ առաջացած խնդիրները լուծելու համա», – ասվում է SNCF-ի հայտարարության մեջ: Մենք կգործարկենք մի շարք սովորական գնացքներ, բայց շատ արագընթաց գնացքներ պետք է չեղյալ հայտարարվեն»։


Գիշերը «վանդալիզմի մի քանի գործողություններ» են կատարվել TGV երկաթուղային ցանցի մայրուղիներում, որոնք Փարիզը կապում են Ատլանտյան ափի, երկրի հյուսիսի եւ Արեւելքի հետ, պարզաբանել է SNCF-ն: Երթևեկության ընդհատումները կպահպանվեն հանգստյան օրերին:


Գիշերը «վանդալիզմի մի քանի գործողություններ» են կատարվել TGV երկաթուղային ցանցի մայրուղիներում, որոնք Փարիզը կապում են Ատլանտյան ափի, երկրի հյուսիսի եւ Արեւելքի հետ, պարզաբանել է SNCF-ն: Տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիտեի խոսքով՝ երթևեկության ընդհատումները կպահպանվեն հանգստյան օրերին: Դրանք կարող են ազդել մոտ 800 000 ուղևորի վրա, հայտարարել է SNCF-ի գլխավոր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուն։ Նրա խոսքով՝ միաժամանակ երեք հրկիզումներ են կատարվել, վնասվել են խողովակներ, որոնցում էլեկտրական մալուխներ են անցկացվել։ Հրդեհի վայրում հայտնաբերվել են նաև այրվող նյութեր։


«Խաղերի վրա հարձակումը հարձակում Է Ֆրանսիայի վրա: Դա պարզապես սարսափելի է: Այսօր երեկոյան Փարիզում պետք է տեղի ունենա 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը», - առավոտյան BFMTV հեռուստաընկերությանն ասել Է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան երկաթուղային մայրուղիներում հրկիզումների մասին հարցին ի պատասխան:


Eurostar գնացքների օպերատորը հայտնել է Լոնդոնից չվերթների պլանավորված ուշացումների մասին՝ կապված ֆրանսիական երկաթուղային մայրուղում լարվածության անկման հետ:


Ֆրանսիայի անվտանգության ծառայություններն ակտիվորեն պատրաստվում էին իրավիճակն ապակայունացնելու փորձերին (Փարիզը պարեկում է 45 000 ոստիկան), այդ թվում՝ կիբերհարձակումների արդյունքում։ Հունիսին հարձակումներ են կատարվել «Գրանդ Պալաս» մշակութային ցուցահանդեսային կենտրոնի եւ կինոփառատոնի կայքերի վրա: Հաքերները, որոնց կիբեռանվտանգության մասնագետները կապել են ռուսական հատուկ ծառայությունների հետ, հարձակումը որակել են որպես վարժանք: «Հաշվի առնելով այդ խմբավորման հայտարարությունների հաջորդականությունը՝ այն մտադիր է լայնածավալ հարձակումներ իրականացնել Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ», – գրել են կիբերանվտանգության Cyble ընկերության մասնագետները:


Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տվել մասնակցել խաղերին այն պատերազմի պատճառով, որը Վլադիմիր Պուտինը սանձազերծել է Ուկրաինայում: Միայն 15 մարզիկներ կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի և օրհներգի։ Այս տարի Եվրոպայի տարբեր երկրներում արդեն մի շարք հրդեհներ են տեղի ունեցել, որոնք արևմտյան հատուկ ծառայությունները վերագրում են ռուսական հետախուզությանը:


«Ոչ ոք չի կարող 100 տոկոսով պատրաստ լինել։ Լավագույն դեպքում դուք պատրաստ եք 99% - ով», - խաղերի նախօրեին ասել է Օլիմպիադայի պաշտոնական գործընկեր Cisco Systems France-ի բիզնեսի և տեխնոլոգիաների տնօրեն Էրիկ Գրեֆյեն: «Դուք գիտեք, որ գիտեք, բայց, ցավոք, չգիտեք այն, ինչ չգիտեք»:

Պատահարներ