Վանաձորում ոստիկաններն ու ԱԱԾ-ականները բերման են ենթարկել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենին, ում մոտ եղել է հրազեն
Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Դավթյանի, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զ․ Նավասարդյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ Վանաձորում իրականացրել են հատուկ օպերացիա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և իր վրա կրում է զենք։
Տեղում ոստիկանական ուժերը մեկնում են մարզադպրոց, որտեղ՝ Վարդանանց փողոց 12/14 հասցեի մոտ նկատում են նրան, ով տեսնելով ոստիկաններին փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվում է կանխել նրա փախուստը ու այդ ժամանակ նա սկսում է չենաթրկվել ոստիկանների օրինական պահանջին, ապա գոտկատեղից գետնին է գցում զենքի նմանվող առարկան։
Ոստիկանները, տեսնելով, որ նա շարունակում է չենթարկվել իրենց օրինական պահանջին, կիրառում են ֆիզիկական ուժ, ապա հատուկ հնարքներ և վնասազերծում են նրան, ապա ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Տարոնի բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, ում եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին ավտոմատով կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։
Ավտոմեքենայի և եղբոր մարմնի վրա հայտնաբերվել էր կրակոցի բազմաթիվ հետքեր։ Պարզվել է, որ նշված ատրճանակի փամփշտատուփում եղել է 7,65 մմ տրամաչափի 6 հատ փամփուշտներ և ատրճանակի վրա առկա է եղել գրառում։Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գևորգյանը, Տիգրան Թադևոսյանն ու Հայարփի Սահակյանը միջնորդություններ էին ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվեր Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանի նկատմամբ:Դատավոր Տարոն Թադևոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր միջնորդությունը և Կ. Փիլոյանը դատարանից տեղափոխվել էր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:Վերջինս կասկածվում էր նոյեմբերի 28-ին ինքնաձիգի գործադրմամբ Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ և նրան ու հանցագործության գործիք ինքնաձիգը տաք հետքերով հայտնաբերել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: