Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ 22-ամյա երիտասարդների միջև ծագած վեճը` վերածվել է ծեծկռտուքի․ կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 16-ին Գեղանիստ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Դավիթ Հ․-ն և 22-ամյա Սահակ Հ․-ն, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ և ստացված օպերատիվ տվյալներով պարզվել են, որ հուլիսի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում «ՎԱԶ 2121» ավտոմեքենայով Սահակ Հ․-ն իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Ա․-ի, 18-ամյա Ռաֆայել Հ․-ի, 21-ամյա Վահան Հ․-ի և վերջինիս ընկեր՝ 21-ամյա Էդուարդ Ա․-ի հետ միասին գնացել են Գեղանիստ գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ Սահակ Հ․-ի քրոջը նեղացնելու հարցի շուրջ վերջիններս վիճաբանել են Դավիթ Հ․-ի և նրա ընկեր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միքայել Մ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են միմյանց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Սահակ Հ․-ն հարվածներ է հասցրել Դավիթ Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ:Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից Սահակ Հ․-ն և Էդուարդ Ա․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում. 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. մանրամասներ
Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթար...
Վանաձորում ոստիկաններն ու ԱԱԾ-ականները բերման են ենթարկել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենին, ում մոտ եղել է հրազեն
Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ...
Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է․ ՆԳՆ
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ՆԳՆ ոստիկանությ...
Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. ՔԿ
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...