Իսրայելը կարող է ժամանակավորապես դուրս բերել զորքերը Գազայից

Իսրայելի Պաշտպանության բանակը կարող է ժամանակավորապես դուրս բերել զորքերը Գազայի հատվածից, որպեսզի բաց չթողնեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի առաջին փուլն առաջ տանելու հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վյակայոչելով The Jerusalem Post-ին։ «Իսրայելական բանակը կարող է ժամանակավորապես դուրս բերել զորքերը Գազայից՝ պատանդների ազատ արձակման գործարքի առաջին փուլի առաջընթացը թույլ տալու համար», – մեջբերում է հրատարակությունը պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով: Կայքի տվյալներով՝ Իսրայելն անվտանգության զգալի կորուստներ չի կրի, եթե 42 օրով ամբողջությամբ դուրս բերի զորքերը Գազայից, սակայն այս զիջումը թույլ կտա ազատ արձակել ողջ մնացած պատանդներին։


Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած իր եռօրյա այցի ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի գործարքի պայմանները։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։



Պատահարներ