Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել է 4 ավտոմեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Chevrolet», «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: