Կոտայքի մարզում վթարվել է ինքնաթիռ․ կան զոհեր
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։ Այս մասին Auororanews-ին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ Կոտայքում վթարված ինքնաթիռից․ ինքնաթիռը Յակ-52 է
Ներքին գործերի նախարարությունը թարմացրել է վթարված ինքնաթիռի հետ կապված տեղեկությունը: Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկո...
Նոր մանրամասներ՝ Կոտայքում «ՅԱԿ-52» ինքնաթիռի մահվան ելքով վթարի մասին
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղ...
Հայտնի են վթարի հետևանքով մահացած և տուժած զորացրված զինծառայողների անունները
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամաններ է հայնել Սյունիքի մարզում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի մաս...
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Երևան-Սև...