«Դժոխային վտանգավոր». Լեհաստանում Ուկրաինային նախազգուշացրել են լուրջ սպառնալիքի մասին
Ռուսական ՄիԳ-31ԲՄ ինքնաթիռները գլխավոր սպառնալիքը կլինեն Ուկրաինայում արևմտյան Ֆ-16 կործանիչների համար, գրում է լեհական Komputer Swiat պարբերականը:
«Ուկրաինայում F-16 ինքնաթիռների դեբյուտը մի քանի շաբաթվա հարց է, և, որոշ փորձագետների կարծիքով, նրանց ամենասարսափելի հակառակորդը կլինի հենց ՄիԳ - 31-ը, որը հագեցած է դժոխային վտանգավոր R-37 հրթիռներով», - ասվում է նյութում:
Լրագրողը նշել է, որ ռուս զինվորականները ՄիԳ- 31ԲՄ ինքնաթիռների նոր խմբաքանակ են ստացել։ Նա նախազգուշացրել է, որ արևմտյան ինքնաթիռը արկերի հեռահարությամբ զիջելու է ռուսականին, նույնիսկ եթե F-16-ները հագեցած լինեն AIM-120 հրթիռով:
«Առաջիկա ամիսները ցույց կտան, թե արդյոք մենք օդային մարտեր կտեսնենք Ուկրաինայի երկնքում, և ով հաղթող դուրս կգա դրանցից», - եզրափակեց սյունակագիրը:
Նախորդ տարի Նիդեռլանդներն ու Դանիան համաձայնել են Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել F-16 կործանիչներ։ Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ նահանգներն ու դաշնակիցները «հենց հիմա» կործանիչներ են ուղարկում Ուկրաինային, որոնք Կիևին կհասնեն այս ամառ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին գեներալ-մայոր Ջեյմս Ք...
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիո...
Ռուսաստանում մի քանի միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ռուսաստանի հարավի միլիոնավոր բնակիչներ բողոքում են էլեկտրականության զանգվածային անջատումներից. մասամբ առանց լույսի են մն...
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով` «95-95» ձևաչափով
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 95 ռուս զինվորականի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ո...