Ռուսաստանում մի քանի միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ռուսաստանի հարավի միլիոնավոր բնակիչներ բողոքում են էլեկտրականության զանգվածային անջատումներից. մասամբ առանց լույսի են մնացել Մարդիկ Նովոռոսիյսկում, Արմավիրում, Անապայում, Գելենջիկում, Տագանրոգում, Բատայսկում, Դոնի Ռոստովում, ինչպես նաեւ Կուբանի եւ Կրասնոդարի որոշ գյուղական շրջաններում: Էլեկտրականությունն նաև անջատվել է Ղրիմում և Սևաստոպոլում, այնտեղ մտցվել է էլեկտրաէներգիայի ժամանակավոր մատակարարման ժամանակացույց։ Անջատումների պատճառը Ռոստովի ԱԷԿ-ի գեներացնող սարքավորումների աշխատանքի խափանումն է, որի մասին հայտնել են ՌԴ Էներգետիկայի նախարարությունում: Այս կապակցությամբ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներ են մտցվել 1,5 ԳՎտ-ով։
«Ռոսատոմում» նաեւ մեկնաբանել են իրավիճակը եւ հայտարարել, որ Ռոստովի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկն անջատվել է տուրբոգեներատորի անսարքությունների պատճառով, թե որքան կտեւի էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումը եւ երբ լույս կլինի, դեռ պարզ չէ։ Ընթանում են վերականգնողական աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին գեներալ-մայոր Ջեյմս Ք...
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիո...
«Դժոխային վտանգավոր». Լեհաստանում Ուկրաինային նախազգուշացրել են լուրջ սպառնալիքի մասին
Ռուսական ՄիԳ-31ԲՄ ինքնաթիռները գլխավոր սպառնալիքը կլինեն Ուկրաինայում արևմտյան Ֆ-16 կործանիչների համար, գրում է լեհական...
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով` «95-95» ձևաչափով
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 95 ռուս զինվորականի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ո...