Իսրայելում ահաբեկչության փորձ է կանխվել. կան վիրավորներ

Թել Ավիվից հարավ-արևելք երկու մարդ է վիրավորվել ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Ահաբեկչության փորձ իրականացնողը վնասազերծվել է, հայտնել Է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ենթադրյալ ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Նիր-Ցվի խաչմերուկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն: Ոստիկանությունն այնտեղ իր ուժերն է ուղարկել ստացված հաղորդագրությունից հետո։ Նախնական տվյալներով՝ կա երկու վիրավոր, ահաբեկիչը չեզոքացվել է։


Իսրայելի շտապ օգնության ծառայությունն իր հերթին հայտնել է, որ տեղում օգնություն է ցուցաբերում երեք տուժածի, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Նրանց տարհանում են հիվանդանոց՝ բազմաթիվ վնասվածքներով։


Ավելի վաղ Իսրայելում չեզոքացրել էին երեք մարդու դանակահարած անհայտ անձին։

Պատահարներ