ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։ Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։




Նմանատիպ հոդվածներ
Դանակահարություն է տեղի ունեցել Ջրվեժում. կան վիրավորներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբալակություններ Երևանում. հայտնաբերվել է զենք և թմրանյութ
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանութ...
Անհայտ անձինք պղծել են 12-13-րդ դարերի հուշարձանը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Քոբայր վանակ...
Դիլիջանում քաղաքացին ձորն է ընկել
Կեսգիշերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաք...