Դանակահարություն է տեղի ունեցել Ջրվեժում. կան վիրավորներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։ Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։ Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։
Տարածքը սահմանազատվել է։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբալակություններ Երևանում. հայտնաբերվել է զենք և թմրանյութ
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանութ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը...
Անհայտ անձինք պղծել են 12-13-րդ դարերի հուշարձանը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Քոբայր վանակ...
Դիլիջանում քաղաքացին ձորն է ընկել
Կեսգիշերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաք...