Հերթական արտшկարգ դեպքը՝ նորակառույց էլիտար շենքում

Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չի պահպանվել աշխատանքային կանոնների անվտանգությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։


Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Քանաքեռ ՀԵԿ» հասցեում գտնվող «Էլիտար թաղամասում» աշխատանքի ընթացքում վերամբարձ կռունկը վրան ընկնելու հետևանքով։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Մյասնիկ Զ․-ն է։


Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ղափանցյան փողոցի 1/10 հասցեում։