Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակ էր. shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին։
«Հուլիսի 7-ին 00:35-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների` ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան Խաչատրյանի պատճառ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարեն Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին...
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին
Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Սյունիքի մարզային փրկարարական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...