ԼՈՒՍԱՆԿՐՆԵՐ․ Միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի հետ․ կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ
Զապորոժիեի մարզում երկաթուղային գծանցումում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, տեղի է ունեցել բեռնատար գնացքի հետ բախման հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-ալիքը:
«Ռուսաստանի ԱԻՆ. Զապորոժյեում բախվել են բեռնատար գնացքն ու միկրոավտոբուսը. կան վիրավորներ։ Վթարը տեղի է ունեցել Նովոբոգդանովկա գյուղի մոտ գտնվող երկաթուղային գծանցի վրա։ Երթուղայինում եղել է 7 մարդ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ապաշրջափակել են բոլորին և փոխանցել բժիշկներին։ Նախնական տվյալներով՝ 5 մարդ մահացել է։ Մեկ ուղևոր և վարորդը հոսպիտալացվել են», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղում աշխատել են Ռուսաստանի ԱԻՆ 15 մասնագետ և 4 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ երկաթուղային անցումում տեղի ունեցած վթարի մասին, որի մեջ հայտնվել էր Ղրիմի ուղղությամբ ուղևորվող միկրոավտոբուսը, 5 մարդու մահվան և երկուսի հոսպիտալացման մասին հայտնել էր Մելիտոպոլի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Սիգուտան: