Մենք կարող ենք ցանկացած պահի ուղարկել մեր հրավերը. Էրդողան
Հենց որ Սիրիայի նախագահը հայտարարի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, Անկարայում ընդառաջ քայլ կանեն։ Դրան կարող է օգնել Ռուսաստանը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Թուրքիայի տարածքում նման բանակցություններ անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը:
«Հիմա մենք այնպիսի փուլում ենք, որ հենց Բաշար Ասադը քայլ անի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նույն կերպ կվարվենք ։ Քանի որ նախկինում մենք Սիրիայի հետ թշնամիներ չենք եղել, մենք Ասադի հետ հանդիպել ենք որպես ընտանիք։ Մենք կարող ենք ցանկացած պահի ուղարկել մեր հրավերը: Հուսով ենք, որ դրա շնորհիվ մենք կկարողանանք թուրք-սիրիական հարաբերությունները հասցնել նույն մակարդակի, ինչ նախկինում։ Պուտինը Թուրքիայում հանդիպում անցկացնելու տեսակետներ ունի։ Իրաքի վարչապետը նույնպես իր մոտեցումներն ունի այս հարցում։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, բայց ինչու միջնորդ չեն կարող լինել մեր իսկ հարևանները»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Իրանի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանի նախագահի արտահերթ ըն...
Լուկաշենկոն ծանր հիվանդ է. «Дождь»-ը մանրամասներ է ներկայացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովին նրա այցի ժամանակ, հայտ...
Էրդողանը՝ թուրք ֆուտբոլիստի որակազրկման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ազգային թիմի պաշտպան Մերիխ Դեմիրալի որակազրկումը 2024 թվականի Եվրոպա...
Կոչ եմ անում պատերազմի կողմնակից քաղաքական գործիչներին ուշադիր լինել հաջորդ շաբաթ. Սիյարտո
Հունգարիան կշարունակի խաղաղ առաքելությունը՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման, և առաջիկա շաբաթ կանցկացնի ևս մի...