Սեպտեմբերյան մարտերին անհետ կորած համարվող զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում
2022 թվականի սեպտեմբերյան մարտերին ընթացքում շուրջ երկու տարի անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի մարմինն այսօր հողին հանձնեցին հայրենի Հարթավան գյուղում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, NEWS.am-ին հայտնեց Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական ղեկավար Ժիրայր Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ երկու տարի անց ընտանիքին վերադարձված մասունքները հողին հանձնվեցին Սարգսյանների ընտանեկան գերեզմանոցում: Հուղարկավորության արարողությանը ներկա էին նաև Թոռնիկի ծառայակից ընկերները:
33-ամյա պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանի մարմինը, որը երկու տարի շարունակ գտնվում էր Կուտականի միջդիրքային հատվածում, երեկ հողին հանձնվեց հայրենի Փոքր Մասրիկ գյուղում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Խիստ զննում և «անցանկալի անձ». Flyone-ը՝ Երևանից ուղևորների համար նոր կանոնների մասին
Flyone ավիաընկերությունը Երևան-Քիշնև չվերթների ուղևորների համար ճանապարհորդության նոր կանոններ է սահմանել: Այս մասին հայ...
Մեծ Բրիտանիայում հետախուզվող ամերիկացի կին վարձու մարդասպանը հայտնաբերվել է Հայաստանում
Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ի...
Ջրային փոխադրամիջոցը ոչ սթափ վարող անձը կտուգանվի
Սևանա լճում ջրային փոխադրամիջոցները ոճ սթափ վարելու դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ն...