Խիստ զննում և «անցանկալի անձ». Flyone-ը՝ Երևանից ուղևորների համար նոր կանոնների մասին
Flyone ավիաընկերությունը Երևան-Քիշնև չվերթների ուղևորների համար ճանապարհորդության նոր կանոններ է սահմանել: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«FLYONE ARMENIA-ի Երևան-Քիշնև չվերթի ճանապարհորդության նոր կանոններ.
1. Ուղևորների ստուգում
• Ուղևորների ցուցակի փոխանցում. Երևան-Քիշնև չվերթերի ուղևորների ցուցակը մինչև մեկնումը կփոխանցվի Մոլդովայի իրավասու մարմիններին:
• Լրացուցիչ ստուգումներ. իշխանությունները լրացուցիչ ստուգումներ կիրականացնեն թռիչքից և վայրէջքից առաջ՝ հայտնաբերելու և կանխելու անվտանգության հնարավոր վտանգները:
• Թռիչքին մասնակցության թույլտվություն. միայն այն ուղևորները, ովքեր ստացել են թռիչքին մասնակցության թույլտվություն, կկարողանան շարունակել իրենց ճանապարհորդությունը: Այն ուղևորները, ովքեր մերժվել են կամ անձը ճանաչվել է «անցանկալի անձ»( պերսոնա նոն գրատա), չեն կարող ճանապարհորդել և չեն կարող դիմել տոմսերի վերադարձի համար:
2․ Անվտանգության լրացուցիչ հսկողություն
• Սահմանային հսկողություն և նստեցում. Երևանում բոլոր ուղևորները պետական սահմանը հատելիս և/կամ օդանավ բարձրանալիս կենթարկվեն անվտանգության լրացուցիչ հսկողության:
• Կանխիկի սահմանաչափ. FLYONE Armenia ինքնաթիռում Երևան-Քիշնև չվերթերի ժամանակ գործում է 3000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ցանկացած արժույթով կանխիկի սահմանաչափ:
• Գումարի հայտարարագրում. իրավասու անձինք կստուգեն առկա միջոցները: Այն ուղևորները, ովքեր ունեն ավելի քան 3000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և չեն կարող հիմնավորել գումարի ծագումը, չեն կարողանա շարունակել իրենց ճանապարհորդությունը։ Միջոցների ծագումը կարող է հաստատվել պետական մարմինների, գործատուի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերով, առքուվաճառքի պայմանագրերով և այլն: Ընդունված օժանդակ փաստաթղթերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ պետական գերատեսչությունների պաշտոնական էջերում:
-Գումարի չափի հայտարարագիր. բոլոր ուղևորները լրացնում են թերթիկ, որտեղ հայտարարագրում են իրենց ունեցած գումարի չափը սահմանը հատելիս:
3. Ժամանում օդանավակայան
• Ժամանումը . ուղևորները պետք է ժամանեն օդանավակայան մեկնելուց առնվազն 4 ժամ առաջ՝ թռիչքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ձևակերպումները կատարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Սեպտեմբերյան մարտերին անհետ կորած համարվող զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում
2022 թվականի սեպտեմբերյան մարտերին ընթացքում շուրջ երկու տարի անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ...
Մեծ Բրիտանիայում հետախուզվող ամերիկացի կին վարձու մարդասպանը հայտնաբերվել է Հայաստանում
Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ի...
Այսօր մահացած զինծառայողը մորն օգնելու համար էր մեկնել ծառայողության․ նա տան ավագ զավակն էր
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հե...