Ջրային փոխադրամիջոցը ոչ սթափ վարող անձը կտուգանվի
Սևանա լճում ջրային փոխադրամիջոցները ոճ սթափ վարելու դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` Գեղարքունիքի մարզում 6 հանրային լողափ է գործելու անվճար ծառայություններով` խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղներ։ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական, ջրային պարեկային ծառայություններ, գործելու են բուժկետներ։
«Քաղաքացին ցանկացած լողամիջոց ոչ սթափ վարելու կամ սթափության աստիճանը ստուգելուց խուսափելու դեպքում կտուգանվի։ Նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։ Տուգանք կարող է լինել նաև չհաշվառված կամ չգրանցված, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող, կամ առանց կողային համարանիշի լողամիջոցներ վարելու համար։ Պատասխանատվություն նախատեսվում է նաև, եթե նավավարը չունենա վարելու իրավունք»,– ասաց Վարդանյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին պահպանել օրենքով նախատեսված բոլոր կանոնները և լիճ մտնել սթափ վիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Սեպտեմբերյան մարտերին անհետ կորած համարվող զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում
2022 թվականի սեպտեմբերյան մարտերին ընթացքում շուրջ երկու տարի անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ...
Այսօր մահացած զինծառայողը մորն օգնելու համար էր մեկնել ծառայողության․ նա տան ավագ զավակն էր
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հե...
Խիստ զննում և «անցանկալի անձ». Flyone-ը՝ Երևանից ուղևորների համար նոր կանոնների մասին
Flyone ավիաընկերությունը Երևան-Քիշնև չվերթների ուղևորների համար ճանապարհորդության նոր կանոններ է սահմանել: Այս մասին հայ...