Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության նիստում որոշել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:


Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու են ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին: Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Քաղաքականություն