ՊԵԿ-ում խոստացել են արագացնել Ծառուկյանին պատկանող օբյեկտների փորձաքննությունները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված օբյեկտների բողոքող աշխատակիցներին Պետական եկամուտների կոմիտեում խոստացել են հնարավորինս արագ ավարտել փորձաքննությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, առավոտից այդ օբյեկտների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Այն բանից հետո, երբ այնտեղ նրանց խոստացան պատասխանել վաղը, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ՊԵԿ քննչական վարչության շենքի մոտ։ Այստեղ ցուցարարների ներկայացուցիչներին ընդունել է վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը։ Հանդիպումից հետո այս մասին հայտնել է «Մուլտի ռեզորթ»-ին կից ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը։
Նրա փոխանցմամբ՝ ՊԵԿ ներկայացուցիչը խոստացել է գործադրել բոլոր լծակները՝ փորձաքննություններն արագացնելու համար։ Դավթյանը նշել է, որ շատ բան չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն:
«Սակայն պատճառն այնպիսին չէ, որ կապարակնքեն ու 70 մարդու զրկեն աշխատանքից։ Վստահեցնում են, որ աշխատում են 24/7 ռեժիմով, որպեսզի քննությունն հնարավորինս շուտ ավարտեն։ Մենք մնում ենք մեր կարծիքին, որ տեղի ունեցողն ուղղակի քաղաքական ենթատեքստ ունի։ Իմ կարծիքով՝ քանի դեռ Ծառուկյանի վերաբերյալ հստակ որոշում չկա, մեր հարցը նույնպես չի լուծվի»,- հավելել է Դավթյանը։
Նա տեղեկացրել է, որ բողոքողները կսպասեն 2-3 օր, իսկ այսօր իրեն թույլատրել են միջնորդություն ներկայացնել ռեստորան այցելելու համար՝ այնտեղ մաքրություն անելու և ծաղիկները ջրելու նպատակով։ Ակցիայի մասնակիցների հետագա քայլերի մասին հայտնի կդառնա մյուս մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո։
«Այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է․ խաղաղ ակցիաները շարունակվելու են։ Մարդիկ սոված են մնում և պատրաստ կլինեն ցանկացած քայլի։ 12 հազար մարդ մնում է առանց աշխատանքի, առանց աշխատավարձի և առանց ապրուստի միջոցների»,- հիշեցրել է Արմինե Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...