Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի: Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե այսօր Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։
Նշենք՝ Բելգրադում օրերս անցկացված ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունից հետո Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հավաքել էին ամենաբարձր վարկանիշային միավորները՝ համապատասխանաբար 825 և 734 միավոր, ինչն էլ լողորդներին Փարիզ մեկնելու իրավունք է ընձեռել: Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր էին ապահովել 12 մարզիկներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը 3 ամսով կկրճատի իր որակազրկումը
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 3 ամսով կկրճատի իր որակա...
Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը
UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժ...
Եվրո-2024. Օրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա չորս հանդիպում։ Եվրո 2024-ի հունիսի 26-ի խաղերի ժամ...
Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծռայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն ազատել պա...