Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները կառավարության մոտից գնացին ՊԵԿ
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող փակված ընկերությունների աշխատակիցներին կառավարության ներկայացուցիչները խորհուրդ են տվել դիմել ՊԵԿ քննչական մարմին, նշելով, որ հարցով իրավասու կառույցը հենց այն է։
Մինչ այդ աշխատակիցները կառավարությանը 30 րոպե ժամանակ էին տվել հստակ պատասխան ներկայացնելու համար՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կդիմեն փողոց փակելու քայլի։ Ոստիկանությունը նրանց զգուշացրել էր չխոչընդոտել երթևեկությանը և չփակել պողոտան։
Դրանից հետո ցուցարարները կառավարության շենքից քայլերթով շարժվել են դեպի ՊԵԿ քննչական մարմին՝ պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։
Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը նշել է, որ իրենք հանցագործներ չեն, այլ քաղաքացիներ, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են։
«Մենք պարզապես ուզում ենք աշխատել։ Թող որևէ պատասխանատու իջնի և պատասխանի մեր հարցերին»,– ասել է նա։
Այս պահին աշխատակիցները բանակցում են ՊԵԿ քննչական մարմնում պատասխանատու պաշտոնյայի հետ հանդիպելու շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...