Սկսվել է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը:
ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Տեսչական մարմնի կողմից առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։
«Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...