Կոնջորյանի եղբոր մասով թե՛ ծեծը, թե՛ հայհոյանքը դատապարտելի են. Ռուբինյան
Տեղի ունեցածը դատապարտելի բան է. և հայհոյանքը, և ծեծը, և բռնությունը. Հաջորդը, կհամաձայնեք, որ տեղի ունեցածը ինչ-որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ-որ թեմա է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելուն, ինչպես նաև վերջինիս կողմից հայհոյանքներ հնչեցնելուն։
«Ոչ ես, ոչ դուք, չգիտենք եղելությունը, ով ում ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել, դրա համար ես դժվարանում եմ մեկնաբանել։
Ինչո՞ւ ամբողջ եղելությունը չգիտեմ, որովհետև ա) մենք չենք խոսում քաղաքական իրադարձության մասին, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, և բ) որովհետև բովանդակային իմաստով, և իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն:
Իսկ պարոն Կոնջորյանի մասով, ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցերը կարող են բարձրացվել, բայց ինչ-որ սահման կա էլի, ամեն դեպքում։ Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը՝ այլ մարդ։ Համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ, պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել ինչ-որ ընկերության հետ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...