Բելինգեմը խուսափել է որակազրկումից, սակայն կտուգանվի
Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խուսափել է որակազրկումից Եվրո-2024-ում եւ կմասնակցի Շվեյցարիայի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է գերմանական SportBild-ը։
1/8 եզրափակիչի հանդիպման ավելացված 5-րդ րոպեին Սլովակիային գոլ խփելուց հետո Բելինգեմը անպարկեշտ ժեստով էր նշել հաջողությունը։ ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն կտուգանի ֆուտբոլիստին։
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։