Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին՝ թուրք ֆուտբոլիստի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի կարգապահական հետաքննության հետ կապված հարցերով
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից սկսված կարգապահական հետաքննության պատճառով թուրք ֆուտբոլիստի նկատմամբ, որը խաղից հետո ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» ժեստը: Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Թուրքիայի ԱԳՆ - ն հայտարարել է «ՈՒԵՖԱ-ի կողմից այդ հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել է «քաղաքական դրդապատճառներով և այլատյաց»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել թուրք ֆուտբոլիստին՝ ծայրահեղ ազգայնական ժեստի համար։
Մերիհ Դեմիրալը Թուրքիա-Ավստրիա խաղի ժամանակ խփած 2 գոլը «տոնել էր»՝ ցույց տալով իր հայատյացությամբ հայտնի «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի ժեստը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել թուրք մարզիկին։
Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը։