Ռոնալդուին կարող են տուգանել
Ռոնալդուին կարող են տուգանել Եվրո-2024-ում ոչ իրավաչափ գովազդի համար:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տուգանվել Եվրո-2024-ում ոչ իրավաչափ գովազդի համար: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա ֆուտբոլիստը խախտել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կանոնները՝ հրապարակելով համատեղ գրառում WHOOP ընկերության հետ, որը մասնագիտացած է ֆիթնես տվյալների հավաքման և վերլուծության մեջ: Խաղացողին և ընկերությանը մեղադրել են «էմբուշ Մարքեթինգ» ստեղծելու մեջ, ինչն անօրինական է։
Հուլիսի 1-ին Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Սլովենիայի թիմին։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, լրացուցիչ ժամանակում Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Հետխաղյա 11 մետրանոցների շարքը ավարտվել է 3:0 հաշվով, իր փորձն իրացրել է Ռոնալդուն: Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կմրցի Ֆրանսիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին:
Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որն արդեն լքել է Եվրո-2024-ը՝ 1/8 եզրափակչի խաղում զիջելով Շվեյցարիայի հավաքականին: Պորտուգալացի ֆուտբոլիստները հաղթել են Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի ազգային հավաքականին:
Ավելի վաղ Կիլիան Մբապեն կոչ էր արել իրեն չհամեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: