Գերմանիայի Tesla գործարանի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբ է հայտնաբերվել
Գերմանիայի իշխանությունները ծրագրում են պայթեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբը, որը հայտնաբերվել է Tesla գործարանի մոտ, հինգշաբթի հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։
Շաբաթ՝ հունիսի 29-ին, Բրանդենբուրգի դաշնային նահանգի Գրյունհեյդե համայնքի գործարանում 250 կիլոգրամանոց ռումբ կպայթեցվի։
Ռումբը հայտնաբերվել է գործարանի մոտ գտնվող անտառում։ Նույն անտառում բնապահպան ակտիվիստները փետրվարից բողոքում են Tesla-ի օբյեկտի ընդլայնման դեմ։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանց ճամբարը, որը բաղկացած է մի քանի տնակներից, կտարհանվի։
Tesla-ի միակ եվրոպական գործարանը բացվել է Գերմանիայում մոտ երկու տարի առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Կեղծ թղթադրամները բանկը չի տրամադրել, այլ գնել է ցուցմունք տված կնոջ ամուսինը․ մանրամասներ
Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը...
Ադրբեջանը կրկին մանիպուլյատիվ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հանքարդյունաբերության դեմ. «Փաստ»
Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբեր...
Տեխասում տղամարդը մահապատժի է ենթարկվել 20 տարի առաջ կատարած հանցանքի համար
Տեխասի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի տղամարդու սպանության համար, որը նա կատարել էր 2001 թվականին:Ըստ CNN-ի՝...