Կեղծ թղթադրամները բանկը չի տրամադրել, այլ գնել է ցուցմունք տված կնոջ ամուսինը․ մանրամասներ
Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը կեղծ թղթադրամներ չի տրամադրել, շփոթմունքը տանն է եղել։ Գործով քննիչ Անդրանիկ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հուշադրամ թղթադրամները ընտանիքի հայրն է գնել, որպեսզի խաղալու նպատակով տա երեխաներին, սակայն դրանք խառնվել են իրական գումարների հետ, ինչն էլ նման խնդրի է հանգեցրել․
«Ամուսինը հուշադրամ թղթադրամները գնել է, որ երեխեքը խաղան, մի մասը տվել է, մյուս մասը դրել են նույն տեղում, որտեղ իրենց փողերն են պահել, արդյունքում դրանք խառնվել են։
Ամուսինը բեռնատարի վարորդ է, Իրանից Երևան բեռնափոխադրման է եղել, այդ պահին տանը չի եղել։ Կինը մտածել է, բանկն է կեղծ թղթադրամներ տվել ու նման հայտարարություն է արել։ Այսօր եկել, ցուցմունք է տվել, որ տանն է շփոթմամբ հայտնվել փողերի մեջ»։
Հիշեցնենք, որ 31-ամյա կինը մայիսի 13-ին բանկից գումար է ստացել և 44 օր անց ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե իբր՝ բանկից 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ։
«Յունիբանկ»-ից հերքել էին տեղեկությունը։ Ավելին, հայտնել էին, որ կնոջը 1 միլիոն դրամ տրամադրելու տեսագրությունը պահպանված է։
Փաստացի՝ քաղաքացին իր այս քայլով արատավորել է «Յունիբանկ»-ի գործարար համբավը և «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը։
«Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- հայտնել էին բանկից։
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Ադրբեջանը կրկին մանիպուլյատիվ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հանքարդյունաբերության դեմ. «Փաստ»
Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբեր...
Տեխասում տղամարդը մահապատժի է ենթարկվել 20 տարի առաջ կատարած հանցանքի համար
Տեխասի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի տղամարդու սպանության համար, որը նա կատարել էր 2001 թվականին:Ըստ CNN-ի՝...
Գերմանիայի Tesla գործարանի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբ է հայտնաբերվել
Գերմանիայի իշխանությունները ծրագրում են պայթեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբը, որը հայտնաբերվե...