«Չուզեցի, չառաջադրվեցի». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի առաջադրվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, քանի որ այդ որոշումն ինքն է կայացրել։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պատրաստ էր արտահայտել իր դիրքորոշումը, եթե լիներ առաջադրում, սակայն գործընթացն այլ ձևաչափով է կազմակերպվել, և ինքը որոշել է չառաջադրվել։
Քոչարյանի խոսքով՝ ութ տարվա ընթացքում ղեկավարած հանձնաժողովը զգալի արդյունքներ է գրանցել՝ առանձնացնելով հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների զեկույցները։
Պատգամավորը նաև հայտնել է, որ այլևս չի լինելու պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Նա արդեն առաջադրվել է որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
«Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում են նաև քննչական մարմինների, գլխավոր դատախազի և այլ կառույցների հաշվետվությունները, որոնք առնչվում են նաև անվտանգությանը։ Կարծում եմ՝ իմ փորձառությունն այնտեղ նույնպես օգտակար կլինի»,- ասել է նա։
Քոչարյանը փոփոխությունը համեմատել է Մեսչյանի հայտնի երգի հետ՝ նշելով. «Ես փոխում եմ սլաքները»։ Նրա խոսքով՝ նոր դիրքում պատրաստվում է նոր մոտեցումներ բերել՝ շարունակելով զբաղվել երկրի անվտանգությանն առնչվող հարցերով։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...